ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

23.10.2019 12:40 Միջոցառումներ

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդին կից գիտական խորհրդատվական խորհրդի հերթական նիստը:
Բացման խոսքով հանդես եկավ Գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ Վալերի Կոժոկարը։ Նա նշեց, որ հանցավոր արարքների նոր մեթոդների և ձևերի ի հայտ գալը ժամանակակից աշխարհում որակապես վերափոխում է հանցավոր միջավայրը: Այս փոփոխությունների պայմաններում ներքին գործերի մարմինները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքի մեջ առնչվել կազմակերպված հանցավորության աճող դիմադրության հետ, որը դրսևորվում է տարբեր ձևերով:
Քննարկվեց համագործակցության արդյունավետությունը ԱՊՀ անդամ պետությունների միջև՝ միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, մարդկանց առևտրի, զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտում:
Ըստ բանախոսների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների պես նոր սպառնալիքի ի հայտ գալը պահանջում է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների հատուկ ուշադրությունը: Ինտերնետ համաշխարհային ցանցի միջոցով կատարվում են խարդախություններ բանկային ոլորտում, հանցավոր նպատակներով օգտագործվում է կրիպտոտարադրամը, իրականացվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, զենքի տարածում, անչափահասների ներգրավում ծայրահեղական և ահաբեկչական ուղղվածություն ունեցող դեստրուկտիվ խմբերում, որոնք էլ նրանց ինքնասպանության են հասցնում:
Այս առումով առանձնահատուկ կարևորվեց հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ մարմինների համատեղ գործողությունների իրականացումը, նաև՝ այդ աշխատանքների արտացոլումը գիտական գրականության մեջ:
Նիստի ավարտին ՌԴ ՆԳ նախարարի որոշմամբ գիտական խորհրդատվական խորհրդի անդամները պարգևատրվեցին հուշանվերներով: