1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի, հաշիշի և ափիոնի ապօրինի շրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է Իրանից։ Արաբկիրի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բացի հիշյալ զանգվածից տղամարդը Իրանից այլ թմրամիջոցներ էլ է բերել, որոնք պահում է տանը։ Բերման ենթարկվածի բնակարանի զննությամբ՝ հայտնաբերվեց հաշիշի և մարիխուանայի  նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։ Բացի այդ, նրա հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ Արաբկիրի քրեական հետախույզներին ներկայացրեց 60 գրամից ավելի ափոնի նմանվող զանգված։ Նշանակվել  է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: