Սյունիքի ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր 14 կիլոգրամից ավելի ափիոն, հերոին ու մեթամֆետամին
29.10.2020 16:56
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շիկահող բնակավայրում կանգնեցրել են Երևանի 46-ամյա մի բնակչի մեքենան։
Մեքենայի սրահից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4964 գրամ ափիոն, 4982 գրամ հերոին և 4314 գրամ մեթանֆետամին թմրամիջոց։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: