ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն

Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրու 68-ամյա մի բնակիչ իր տանը և օժանդակ շինություններում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, կոնյակներ և ալկոհոլային այլ խմիչքներ:
Ստուգման ընթացքում քրեական ոստիկաններն այցելել են գյումրեցու տուն, որտեղ տղամարդը ակնհայտ երևացող վայրում մատնացույց է արել մեծ քանակությամբ օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, խցաններ, կեղծ ակցիզային դրոշմանիշներ և կպչուն «QR» կոդեր: Նա հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է հիշյալ արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: