Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել
Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների և Ոստիկանության գվարդիայի Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 58-ամյա բնակիչը Արա Մանուկյան թաղամասում գործող անիվների սպասարկման կետում իրացնում է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման ծխախոտ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հասցեում հայտնաբերվել է առանց համապատասխան դրոշմանիշների և QR մատնանշման 830 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
