ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Ազատանում

Ապօրինի ծառահատում Ազատանում

Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր:
Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։ Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու համար:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: