ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ձկնորսության հերթական բացահայտումը

Ապօրինի ձկնորսության հերթական բացահայտումը

Հունվարի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում ծառայություն իրականացնելիս, ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ։ Հայտնաբերվածն ու լողամիջոցի տերը՝ Սևան քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը, պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Սևանցի տղամարդը հայտնել է, որ ձկներն ինքն է որսացել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին: