ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած անձին

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած անձին

Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նավուր գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ ապօրինի ծառահատում է կատարել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 14-ին հանդամասերից մեկում գտնվող մի կացարանի բակում հայտնաբերվել է երիտասարդի անվամբ հաշվառված «ԳԱԶ-66» բեռնատարը՝ փայտանյութով բարձված։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա հաճարենու 7 խորանարդ մետր փայտանյութ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: