1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։
Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։
Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ։
Կումայիի համայնքային ոստիկանները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացան նոյեմբերի 16-ին։ 31-ամյա մի տղամարդ տանը կից օժանդակ շինությունում, առանց համապատասխան ակցիզավորման, իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, գինիներ, կոնյակներ և շամպայն:
Իրավապահները նշված հասցեում հայտնաբերել են մեծ քանակությամբ առանց ակցիզավորման օղիներ, գինիներ, շամպայններ և կոնյակներ։ 31-ամյա տղամարդը հայտնել է, որ դրանք գնել է վերավաճառելու նպատակով:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: