Նշանակվել է մասնագիտական ստուգում
03.08.2020 11:48
Ապօրինի ծառահատում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով, օգոստոսի 2-ին ստուգման են ենթարկել Վանաձոր քաղաքի մի բնակչի վարած «Ֆորդ Կոնեկտ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Վահագնաձոր գյուղի հարակից անտառից:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: