ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դիլիջանի ոստիկանները հայտնաբերեցին Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձին

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին ծառերն ապօրինի հատել է ինքը՝ իր բենզասղոցով, «ՈւԱԶ-469» ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ և վաճառել անծանոթի:
Մարզպետ Բ.-ն ոստիկաններին ներկայացրել է բենզասղոցը:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: