ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Օգոստոսի 24-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վահագնի գյուղի 49-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ նշված փայտանյութը իրենն է, ձեռք է բերել Վահագնի գյուղի հարակից անտառից, բենզասղոցի գործադրմամբ՝ ապօրինի հատելով մեկ կաղնի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: