ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գորիսի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, շրջագայություն կատարելիս Տաթև բնակավայր տանող ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում շուրջ 20 խմ փայտանյութ կար: Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը մոտ մեկ ամիս առաջ գնել է Սյունիքի մարզի Խոտանան գյուղի հարակից անտառից: Նա հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին:
Փայտանյութով բեռնված «ԿամԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: