ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են

Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են հետևողական միջոցառումներ իրականացնել ապօրինի ձկնորսության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Համատեղ միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Սևանա լճի` Ճամբարակ համայնքի հարակից հատվածում հայտնաբերված ձկնորսական նավակում եղել է սիգ տեսակի 135 ձուկ՝ ընդհանուր 54 կիլոգրամ: Ծովագյուղի 24 և 31 տարեկան բնակիչները հայտնել են, որ իրենք են որսացել ձկները։

Ձկնորսական նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։
Նույն տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի բնակիչ, 52-ամյա տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են սիգ տեսակի 134 ձուկ՝ ընդհանուր 38 կիլոգրամ։ Տղամարդը հայտնել է, որ ձկները գնել է Փամբակ բնակավայրի տարածքում անծանոթ անձից։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։