ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զինամթերք

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի աշխատակիցները Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Արշալույս գյուղի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի տակից հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով և մեկ սվին-դանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: