1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն ԱՊՊԱ գործակալության գրասենյակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

15.01.2021 13:20 Գողություն

Հունվարի լույս 5-ի գիշերը, ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։ Ահազանգի հետքերով մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում հայտնաբերեց ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի։ Հետագա միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն ազգականի հետ Րաֆֆու փողոցում գործող ավտոապահովագրման գործակալություններից մեկի գրասենյակից համակարգիչներ է գողացել։ Բացատրական աշխատանքի արդյունքում մյուս երիտասարդը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու ևս խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որը թաքցված էր չշահագործվող միկրոավտոբուսում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: