Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ամփոփվեցին 2015 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
Օրակարգում մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թ. ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Վերլուծելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները արձանագրվեց, որ Գեղարքունիքի մարզում արձանագրված հանցագործությունների բացահայտումը կազմել է 92.0%, տեղի է ունեցել հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազում, որին զուգահեռ դեռևս չբացահայտված է մնացել 44 հանցագործության դեպք, որոնց բացահայտման ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների համապատասխան ծառայությունների կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ: Արձանագրված առանձնապես ծանր հանցագործության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Վերլուծելով մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների արտաքին ծառայությունների կողմից կատարված աշխատանքները, արձանագրվեց, որ ամռան ընթացքում, ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը գոտևորող ափամերձ տարածքներում հովեկների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպվել և անցկացվել են համապատասխան ծառայություններ, որին մասնակից են եղել մարզային վարչության ենթակա բաժինների բոլոր ծառայողները, իսկ կիրակի օրերին նաև ծառայությանը մասնակցություն են ունեցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները:
Աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են արձանագրված հանցագործության դեպքերը, ծառայությունների ընթացքում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների 21 ընտրություն, որի ընթացքում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել;
Ամփոփելով 2015 թ. 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները՝ ոստիկանության պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, ինչպես արձանագրված և դեռևս չբացահայտված բնակարանային գողությունների բացահայտման, այնպես էլ մահվան ելքով ՃԵԿ-ի խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքնրի վերաբերյալ: Այս ուղղությամբ հանձնարարականներ տրվեց նաև քննարկմանը մասնակից ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատարին: