Նրանք հետախուզվում էին մարդուն առևանգելու մեղադրանքով
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 15-ին, ժամը 18.30-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տներից մեկից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Տիգրան Ե.-ն, որը հունվարի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը Կոտայքի մարզի Զովք գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գարիկ Թ.-ին, որը հունվարի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: