Հետախուզվում էր առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով
27.04.2015 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1956 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2014 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: