1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողության փորձերը

26.01.2022 15:50 Գողություն

Մայրաքաղաքի Այգեձորի փողոցը ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում է: Հունվարի լույս 19-ի գիշերն այստեղ բնակարանային գողության փորձի երկու դեպք արձանագրվեց։ Ժամը 4.20-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդում էր ստացվել, որ Այգեձորի 1-ին նրբանցքի բազմաբնակարան շենքի մի բնակիչ զանգել է 1-02 և հայտնել, որ շքամուտքից տարօրինակ ձայն է լսվում: Մոտ մեկուկես ժամ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվում է նոր հաղորդում. Այգեձորի փողոցի մեկ այլ շենքի բնակիչ հայտնել էր, որ փորձել են բացել տան մուտքի դռան փականը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնում է Այգեձորի փողոց: Իրավապահներին հաջողվում է պարզել, որ երկրորդ դեպքով գործողությունները ծավալվել են առաջինից մոտ 10 րոպե անց: Ժամը 4.30-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին բացել մուտքի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվում է, որ գողության փորձերն արել է Երևանի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Հունվարի 24-ի ցերեկը նա հայտնաբերվում է մայրաքաղաքի Թամանցիների փողոցում, բերման ենթարկվում բաժին ու ներկայացվում տարածքային նախաքննական մարմնին, որտեղ էլ տալիս է խոստովանական ցուցմունք:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: