ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կողոպուտ կատարած անձին

05.01.2022 12:04 Կողոպուտ
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կողոպուտ կատարած անձին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.55-ից 20.05-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրանյան փողոցի 4-րդ շենքի մոտ հափշտակել են մի քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտեր:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 60-ամյա տղամարդը։ Նա հունվարի 4-ին, ժամը 17.55-ին, Քանաքեռի 15-րդ փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել է քննչական բաժնին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: