Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին գողությունը
11.11.2019 13:25
Գողություն
Նոյեմբերի 1-ին ակումբներից մեկում գողացել էին 31-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր վեց հազար ռուբլի, 10 եվրո, 15 հազար դրամ, նույնականացման, զեղչի, բանկային քարտեր և երկու դրամապանակ:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Նորք-Մարաշի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: