Արաբկիրում հետախուզվող է հայտնաբերվել
13.12.2018 15:17
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 12-ին Արաբկիրի 21 փողոցի 1 շենքի թիվ 50 բնակարանից բերման է ենթարկվել Հարություն Մ.-ն, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: