ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի բաժին բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա հայտնաբերվեց

Հունվարի լույս 29-ի գիշերը ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ոստիկանները Մամիկոնյանց փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ մոխրացած հետքերով ապակե գլանակ:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում: