ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արարատի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողության դեպքեր

10.03.2020 18:58 Գողություն

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ մի քանի հաղորդում ստացվեց։ Յոթ դեպքն էլ կատարվել էր Արարատ քաղաքում։ Գողությունների, այսպես ասած՝ ձեռագիրը նույնն էր. կոտրել էին մեքենաների ապակին, բացել դռներն ու գողացել գազաբալոններ, որոշ դեպքերում՝ նաև մարտկոց, սրահից՝ իրեր։
Ոստիկանության Արարատի բաժնի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն ակտիվացրին համատեղ գիշերային շրջագայությունները։ Հետևողական միջոցառումների արդյունքում նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բոլոր դեպքերով գործել է նույն անձը, ապա պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Սևանի բնակիչ, 35-ամյա տղամարդուն Արարատի քրեական հետախույզները հայտնաբերեցին մայրաքաղաքում ու կասկածանքով բերման ենթարկեցին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։
Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց մեքենաներից մեկի մարտկոցն ու մի այլ մեքենայի վիդեոռեգիստրատորը։ Միջոցառումները շարունակվում են գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: