1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծեծել էր համագյուղացուն, որն օրեր անց մահացել էր․ մեկ անձ կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը

Մարտի 7-ին, կեսգիշերն անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով 58-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գոռավան գյուղից է: Վնասվածք ստացողն անգիտակից վիճակում էր, իսկ նրան բուժհաստատություն տեղափոխած 28-ամյա համագյուղացու գրավոր բացատրության համաձայն՝ վնասվածքը ստացել էր գյուղի փողոցներից մեկում ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում գյուղի հինգ բնակիչ ևս նույնն էին փաստել։ Սակայն իրավապահներն օրեր անց այլ բան պարզեցին։
Մարտի 14-ի առավոտյան նույն դեպքի վերաբերյալ Արարատի բաժին երկրորդ ահազանգը ստացվեց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Մայրաքաղաք տեղափոխված 58-ամյա տղամարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ համագյուղացիները թաքցրել էին դեպքի իրական հանգամանքները։ 58-ամյա տղամարդուն դիտավորությամբ էին վնասվածք պատճառել։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հետախուզական ծավալուն միջոցառումներ սկսվեցին, որոնց միացան ոստիկանության Արարատի մարզային վարչության և Վեդիի քննչական բաժնի ծառայողները։ Փոխգործակցությունը մարտի 17-ին դրական արդյունք տվեց։
Իրավապահները պարզեցին, որ տուժողին բռունցքներով ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Գոռավան գյուղի 28-ամյա այն բնակիչը, որը նրան հիվանդանոց էր տեղափոխել, իսկ ոստիկաններին հավատացրել, թե համագյուղացին ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել։
Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին և ներկայացվեց նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 28-ամյա տղամարդը կալանավորվել է և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: