Արարատի ոստիկանները հայտնաբերեցին ոսկու խանութից գողություն կատարած անձին /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի սպասարկման տարածքում գողության դեպք էր արձանագրվել։ Մի տղամարդ Արարատ քաղաքում գտնվող ոսկու խանութից գողացել էր 12 գրամանոց ոսկյա զարդ։ Կատարվածի մասին տեղեկությունը ստանալուն պես Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություններ ստանալով հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Օգոստոսի 8-ի առավոտյան էլ քրեական հետախույզներն Այգավան գյուղում հայտնաբերեցին նրան ու բերման ենթարկեցին բաժանմունք։ 48-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումների շնորհիվ տուժողին վերադարձվեց նաև գողոնը։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: