1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն Արարատի մարզում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է հայտնաբերել բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր բացահայտել, կանխել ու խափանել:
Միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները Սուրենավան գյուղի տներից մեկում և կից կիսակառույցում կատարած զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցված ու մշակված կանեփի 61 բույս: Օգոստոսի 5-ին ոստիկանները Արարատ գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում հայտնաբերել են ապօրինի աճեցված կանեփի 9-ը բույս: Հաջորդ օրն էլ Տափերական գյուղի մի բնակչի դաշտում են իրավապահները կանեփի 17 բույս հայտնաբերել:
Օգոստոսի 8-ին Արարատ քաղաքում, Նոր ուղի, Սուրենավան և Արարատ գյուղերի տարբեր տներում և կից հողատարածքներում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են ընդհանուր թվով մոտ 20 հազար 70 կանեփանման բույս:
Օգոստոսի 7-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ստացված տեղեկություններն իրացնելով` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Գետափնյա գյուղի բնակիչներից մեկի տանը և տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերել են կանեփի 1470 բույս և 246 գրամ ընդհանուր քաշով չորացված-մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: 48-ամյա տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, մշակել է իր օգտագործման համար:
Օգոստոսի 15-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյաներն իրացնելով, զննություն են կատարել Դալար գյուղի տներից մեկի բակում և կից հողամասում: Հայտնաբերվել է կանեփի 9 բույս և կանեփանման բույսի 5 չորացված ճյուղեր: 62-ամյա տանտերը բերման է ենթակվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Նշված բոլոր դեպքերով հայտնաբերված ապօրինի թմրանյութերն առգրավվել են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: