1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արարատի ոստիկանները բացահայտել են Վեդիում կատարված ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձը

Մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։  Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճներն առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության և այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, անցան համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին կրակոցներ արձակած անձի ինքնությունը և անցան նրան հայտնաբերելու միջոցառումներին։ Մայիսի 13-ին Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ կասկածվողը Արարատ քաղաքում է։ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու,մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նույն օրը խուզարկվեց նրա վարած «Մերսեդեսը»։ Հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի երկու փամփուշտով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: