ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ

Հուլիսի 25-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մի քանի անգամ դատապարտված 56-ամյա տղամարդը զբաղվում է թմրամոլությամբ և Սուրենավան գյուղի վերջնամասի իր ամառանոցում ապօրինի մշակում և աճեցնում է կանեփի բույսեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ զննություն են կատարել տղամարդուն պատկանող կիսակառույց շինությունում, որտեղից հայտնաբերվել է կանեփի 61 բույս։
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և աճեցրել է իր անձնական օգտագործման համար:
Հետաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: