ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Արարատի բաժնում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների և Արարատի քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 16.40-ին, Արարատի բաժին է եկել Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել կարճեցված փողով որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, մոտ 350 փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են 1992 թվականին զոհված հորը, որը մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: