ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է կամավոր հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է։ Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի աբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու։
Գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, ինքնաձիգի 25 փամփշտատուփերը, 5․45 մմ տրամաչափի 700-ից ավելի փամփուշտները փաթեթավորվել ու կնիքվել են՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկվելու համար։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: