ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված կողոպուտը

20.01.2022 17:40 Կողոպուտ

Հունվարի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա մայիսին 18 և 23 տարեկան երկու երիտասարդ Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում հափշտակել էին մի կնոջ պայուսակը, ապա փողը վերցնելով՝ պայուսակը վերադարձրել էին կնոջը։
Արտաշատի ոստիկանները տեղեկության իսկությունը ճշտելուց հետո նախ հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդին ու, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին, իսկ 23-ամյա երիտասարդը ոստիկանություն ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ։
Նրանք խոստովանել են արարքը։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: