1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

21.07.2025 17:58 Միջոցառումներ

Հուլիսի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6062 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 366 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1484, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 528, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 374, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66 և 2054 այլ իրավախախտում։ 171 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 427-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 64 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15366 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 250 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 600, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 4854, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 208, վարելու ընթացքում ծխելու՝ 380, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 578, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1840 և 4142 այլ իրավախախտում։ 447 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 211-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 168-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։