1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Դեկտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 147 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 584, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 383, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 252, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 55 և 1588 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 195-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 127-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 129-ը առանց ձմեռային անվադողերի: 5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13698 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 390, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 17 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 2514, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 129, վարելու ընթացքում ծխելու՝ 326, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 421, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 130, արագության գերազանցման՝ 2477 և 4150 այլ իրավախախտում։ 445 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 983-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 971-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 51 բեռնատար, 209-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 594-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։