112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16.03.2026 16:49 Միջոցառումներ

Մարտի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5241 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 175 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 175 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 142 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 582, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 608, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 343 և 1882 այլ իրավախախտում։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 73-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 71-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16204 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 323 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 108, չամրակապված վարելու՝ 4184, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 218, վարելու ընթացքում ծխելու՝ 541, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 725, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 166, արագության գերազանցման՝ 2432 և 5174 այլ իրավախախտում։ 346 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 822-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 467-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 15 բեռնատար, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 335-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 59 անձ։