Հայտնաբերվել է 405 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Փետրվարի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 256 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 171 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 201 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 595, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 559, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 285, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 861 և 2567 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 194-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 35-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 90-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 112-ը առանց ձմեռային անվադողերի։
6 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19102 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 343 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 602, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 24 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 143, չամրակապված վարելու՝ 5540, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 281, վարելու ընթացքում ծխելու՝ 584, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 763, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 157, արագության գերազանցման՝ 2439 և 5583 այլ իրավախախտում։
428 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1006-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 914-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 32 բեռնատար, 253-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 479-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 38 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 116 անձ։
