ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաճառողուհու պայուսակից փող էր գողացել ու բռնվել

01.07.2019 13:28 Գողություն

Հունիսի 30-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կոտայքի բաժնում հայտնել է, որ ժամը 17.30-ի սահմաններում «Առինջ Մոլլ» տոնավաճառի տարածքում ծառայություն իրականացնելիս նկատել է մի կնոջ, որը փորձել է փող թաքցնել հագուստի ծոցային հատվածում:
Ոստիկանները պարզել են, որ 41-ամյա կինը, ժամը 17.15-ի սահմաններում, տոնավաճառի տաղավարներից մեկի վաճառողուհու պայուսակից գողացել է 200.000 դրամ:
Ժամը 18.15-ին տուժողից ընդունվել է հաղորդում:
Կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն:
Հափշտակված գումարը վերադարձվել է տուժողին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: