ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման տեւողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 250000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:

 1. Բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք:

2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական, ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճեն),

- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ կրթության ատեստատ,

- դիմում,

- զինակոչիկի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մաuին (արական սեռի դիմորդների համար),

- ընդհանուր մրցույթում արտոնությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր (բնօրինակ եւ պատճեն),

- տեղեկանքներ հոգեբուժական եւ նարկոլոգիական կլինիկաներից,

- 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

3. Դիմորդը դիմումը կարող է ուղարկել նաև առցանց եղանակով it@edupolice.am էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ ընդունելության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը կրթահամալիր ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը:

4. Դիմորդները հանձնում են մեկ մրցութային քննություն հայոց պատմությունից (թեստ) կամ փոխարենը կարող են ներկայացնել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը):

5. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են ներկայացնել մինչ զորակոչվելը «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը)՝ ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով կամ Կրթահամալիրում մասնակցել «Հայոց պատմություն» առարկայի ընդունելության քննությանը:

6. Ընդունելության քննությունը գնահատվում է 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 եւ բարձր միավորները: 7,5 միավորը հավաuարեցվում է 8 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը:

7. Ընդունելության քննության կազմակերպման, անցկացման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծված ընդունող հանձնաժողովը հաստատում է առարկայական հանձնաժողովի կազմը, ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը եւ կարգը, կազմակերպում է մրցույթի անցկացումը:

8. Քննության կազմակերպման եւ անցկացման նպատակով դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից, վճարված գումարը չի վերադարձվում:

9. Անհարգելի պատճառով քննությանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից:

10. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե քննությունները հանձնելու ժամանակացույցով նախատեսված ժամկետը չի ավարտվել:

11. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ քննության նորմալ ընթացքը խանգարող դիմորդին զրկել քննություններին մասնակցելու իրավունքից:

12. Քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության հաջորդ օրը` ոչ ուշ, քան ժամը 16.00-ն: Դիմորդն իրավունք ունի քննության գնահատականը բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատումից հետո անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովի նախագահին` անկախ փորձագետ հրավիրելու համար:

13. Ընդունելության քննությունից դրական գնահատական ստացած դիմորդներից մրցույթից դուրս ընդունվում են հետեւյալ անձինք`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,

2) ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) ոստիկանության ծառայողների (զինծառայողների) երեխաները,

3) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ՀՀ քաղաքացիները:

14. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) դպրոցականների հանրապետական առարկայական oլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ uտացած դիմորդներին:

15. Քննությունը հանձնած, սակայն մրցույթով չանցած դիմորդներին նրանց խնդրանքով ընդունող հանձնաժողովի կողմից տրվում է քննության արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

16. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 14-ը ներառյալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն:

17. Քննության օրվա և անցկացման կարգի մասին դիմորդներին կտրամադրվի առցանց տեղեկատվություն սույն թվականի օգոստոսի 17-ին:

18. Ընդունելության քննությունները տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում օգոստոսի 20-ից 25-ը: Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

19. Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:

 

Դիմում-հայտի նմուշներ

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տրված վկայագրով մասնակցեկու համար,

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվող քննությանը մասնակցելու համար։