ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի բաժնի ոստիկանները զենք-զինամթերք են առգրավել

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ ԱԳ և ԸԲԿԲ-ում տեղեկություններ էին ստացել, որ Արգավանդ գյուղի 68-ամյա մի բնակչուհի տանը ատրճանակ է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին նշված տուն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տանտիրուհին ներկայացրեց ատրճանակի նմանվող առարկա և որսորդական հրացանի զարկանաձգանային մեխանիզմ։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: