1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները արդյունավետ համագործակցության շնորհիվ օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր։ Արմավիրի մարզի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն, մանրացված-չորացված մարիխուանայի նմանվող զանգվածներ, նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ և այլն։ Բերման ենթարկվածների հայտնածով՝ դրանք թմրամիջոց են, որոնք, ըստ բացատրությունների՝ ձեռք էին բերել տարբեր կերպ, այդ թվում՝ տելեգրամ հավելվածի միջոցով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: