1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Քրեական հետախույզներն ապօրինի թմրանյութ ու հրացան են հայտնաբերել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Հունիսի 9-ին նրա տան զննությամբ հայտնաբերվեց կանեփի 25 բույս, իսկ բակում կայանված, չշահագործվող մեքենայում պլաստմասսե 15 տարա կար, որոնցից 8-ը՝ կանեփանման բույսերով:
43-ամյա տղամարդու ննջասենյակում էլ ոստիկանները հայտնաբերեցին հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, և «»Կալաշնիկովի» ինքնաձիգի փամփշտատուփ:
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: