ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

19.04.2021 12:45 Գողություն
Արմավիրի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 40-ամյա մի տղամարդ մարտի սկզբներին և ապրիլի 17-ին Արմավիր քաղաքի ոռոգման պոմպակայանի հարակից տարածքում կտրել է Արմավիր քաղաքի բարեկարգման տնօրինության հաշվեկշռում գտնվող 11,5 մ երկարությամբ և 82 սմ տրամաչափի ոռոգման ջրի 17 խողովակները։ Խողովակներից 8-ը գողացել էր, իսկ մնացածը պատրաստվում էր գողանալ՝ այդպիսով համայնքապետարանին պատճառելով մոտ 4.000.000 դրամի վնաս:
40-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: