ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները Արմավիրի բնակչի տնից թմրանյութ են հայտնաբերել

Օգոստոսի 28-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ ցանում և աճեցնում է կանեփ։ Նույն օրը 62-ամյա տղամարդու տան բակի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին աճեցված, մշակված կանեփանման 17 բույս և 4,61 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 20-ին իրավապահները խուզարկություն կատարեցին 62-ամյա տղամարդու՝ Համբարձումյան փողոցի տանը և օժանդակ շինություններում։
Տան խուզարկությամբ հայտնաբերվեց 42,12 գրամ մանրացված, չորացված կանեփանման զանգված։
Ըստ տղամարդու՝ կանեփն ինքն էր ցանել, աճեցրել, չորացրել՝ իր անձնական օգտագործման համար։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: