Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել
Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են բակում կայանված երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիները` տուժողներից մեկին պատճառելով 15.000, մյուսին` 30.000 դրամի նյութական վնաս:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց. շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարել է Անտառային փողոցի 35-ամյա մի բնակիչ:
Մայիսի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը Էստոնական փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: