ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին անասնագողությունը՝ հայտնաբերելով գողոնը

15.02.2022 17:53 Գողություն

Փետրվարի 11-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ փետրվարի 10-ից 11-ը ինչ-որ մեկը բացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի իր անասնագոմի պատուհանը, մտել ներս ու գողացել 2 ցլիկ։
Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը՝ կարճ ժամանակում պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Բաժնի քրեական հետախույզները պարզեցին կասկածվողի ինքնությունը՝ նույն գյուղի 45-ամյա բնակիչ է։ Նա կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին ու խոստովանեց կատարածը։
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: