Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ ստացան, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։ Տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
