ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները խանութից կատարված գողություններ են բացահայտել

29.06.2020 17:05 Գողություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի Գործարանային փողոցի 18-ամյա մի բնակիչ գողություններ է անում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:
Պարզվել է` նա հունիսի լույս 23-ի գիշերը, օգտվելով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի խանութի աշխատակցի անուշադրությունից, մետաղյա պահարանից գողացել էր 120.000 դրամ: Նշված խանութից հունվար ամսին էլ էր գողություն արել: Բայց խանութի տերն այդպես էլ ոստիկանություն չէր դիմել: Իսկ երբ հունիսի 25-ին նույն խանութից երրորդ անգամ էր փորձել գողություն անել, ոստիկանները բռնել էին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: