Արտաշատի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերեցին խանութից գողություն արած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ին տեղեկություններ ստացան, որ լուսադեմին Մխչյան գյուղի մի խանութից գողություն է կատարվել։ Խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացած տղամարդը տարբեր իրեր էր գողացել։ Արտաշատի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին խանութ մտած անձի ինքնությունը և նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հայտնաբերեցին կասկածյալին։ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: