Հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում
02.06.2018 13:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 1-ին ժամը 18.00-ին Արտաշատ քաղաքի Այվազովսկու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1980 թվականին ծնված Գրիգոր Ջ.-ն, ով այս տարվա մայիսի 31-ից Ամասիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 38-179 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: